Մել Գիբսոնը կխաղա «Վիյ» ֆիլմի հերթական մասում

18:25   24 հունիսի, 2018

Շուտով մեծ էկրան կբարձրանա «Վիյ» ֆիլմի երկրորդ մասը, որում փայլեց Ջեկի Չան, Արնոլդ Շվարցենեգեր աստղաբույլը: Պրոդյուսերները արդեն հստակ գաղափարներ ունեն՝ կապված ֆիլմի երրորդ մասի հետ:

Ֆիլմը կստանա «Ճանապարհորդություն Հնդկաստանում. անմահության շեմին» անվանումը, իսկ գլխավոր դերերից մեկը բաժին կհասնի «Քաջասիրտ» Մել Գիբսոնին: 



Ֆիլմի թողարկումը սպասվում է 2020 թվականին, այն նկարահանվում է երեք երկների տարածքում՝ Ռուսաստան, Հնդկաստան եւ Չինաստան: Ֆիլմի ընդհանուր բյուջեն կազմում է մոտ 40 մլն, դոլլար:

Սյուժեի հիմքում անգլիացի Ջոնաթան Գրինի վերադարձն է հայրենիք, որը թողնում է Չինաստանը ՝ մի խումբ ընկերների ուղեկցությամբ: Գրինը ստիպված է լինում կանգ առնել Հնդկաստանում:



«Վիյ» ֆենթեզի ժանրի ֆիլմը Նիկոլայ Գոգոլի համանուն ստեղծագործության էկրանավորումն է։ Դրա առաջին մասի պրեմիերան եղել է 2014 թվականի հունվարին: 








                                                                                                                 Աղբյուրը ՝ Tass
                                                                                                       Լուսանկարները՝ Imdb



© NEWS.am STYLE