Շողեր Թովմասյանը առանց «մեյքափ-մույքափի» (ֆոտո)

19:45   24 հունիսի, 2018

Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանն Instagram-ի էջում հրապարակել է նոր լուսանկար: Լուսանկարում դերասանուհին որդու հետ է պատկերված եւ ներկայացել է առանց դիմահարդարման: Շողերը վայելում է ամառային պայծառ կիրակին:



Դերասանուհին նաեւ մեկնաբանել է իր հրապարակումը: Լուսանկարին կից նա գրել է. «Էսօր «մեյքափ-մույքափ» չկա...))) Բիձուս հետ կիրակի ենք անում։)»: Շողերը նաեւ օգտագերծել է «Ուրախ կիրակի» հեշթեգը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նա կրքոտ լուսանկարներ էր հրապարակել: Իր տեղադրած համարձակ լուսանկարներում դերասանուհին հանդես էր եկել վառ վարդագույն երեկոյան զգեստով, որն ունի խորը դեկոլտե եւ բավականին համարձակ բացված, որից էլ երեւում էին նրա սլացիկ ոտքերը: Իր միկրոբլոգի այս հրապարակումը Շողերը ոչ մի կերպ չէր  մեկնաբանել:



© NEWS.am STYLE