Ալեքսիս Օհանյանը «Հզոր նժույգի» դեր է ստանձնել դստեր համար (ֆոտո)

21:45   24 հունիսի, 2018

«Reddit ու Initialized Capital» կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը շատ հետաքրքիր ձեւով է վարում իր Instagram-յան էջը։ Բիզնես հանդիպումներից ու տարբեր նախագծերից արված «լուրջ» նկարների կողքին հաճախ կարելի է հանդիպել ընտանեկան ջերմ լուսանկարների՝ կնոջ՝ Սերենա Ուիլյամսի եւ դստեր՝ անուշիկ Օլիմպիայի հետ:



Այս անգամն էլ բացառություն չէր: Ալեքսիս Օհանյանը կիրակին ջերմացրել է իր ու դստեր հերթական լուսանկարներով: Նա հումորային կերպով է մեկնաբանել լուսանկարները: Հրապարակմանը կից նա գրել է. «Հզոր նժույգ»: Թերեւս, դստեր համար արժի նաեւ այդ դերակատարությունն ունենալ: Լուսանկարները արված են Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Մուժեն քաղաքում:



Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալեքսիսը եւս մեկ լուսանկարով էր կիսվել, որտեղ Օլիմպիան դեռ ավելի փոքրիկ էր:
 «Լավագույնը»,- դստեր հետ լուսանկարն այսպես էր մակագրել Ալեքսիսը։



Ի դեպ, Ալեքսիս Օհանյանը խոստացել էր հունիսին Հայաստան ժամանել, բայց նրանից կարծես դեռ որեւէ լուր չկա:



© NEWS.am STYLE