«Դիմահարդարման մեջ, ինչպես եւ հարաբերություններում, կարեւոր է դիալոգը». VARDA

20:45   24 հունիսի, 2018

Պարուհի, երգչուհի եւ պարզապես գեղեցկուհի VARDA-ն իր Instagram-ի էջը օգտագործում է ոչ միայն գեղեցիկ լուսանկարներ տեղադրելու եւ նորություններով կիսվելու համար, այլեւ անկեղծ զրույցներով ու խոստովանություններով մշտապես կապ է պահպանում իր հետեւորդ-երկրպագուների հետ:

Այս անգամ գեղեցկուհին լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում, որում իր դիմահարդարումը հենց իր ձեռքի գործն է: Լուսանկարին կից VARDA-ն խոսել է դիմահարդարների՝ հաճախորդներին ճիշտ մոտեցում ցուցաբերելու եւ նրանց հասկանալու մասին:



Նա գրել է հետեւյալը. «Որոշեցի անել այս հրապարակումը՝ ի գիտություն սկսնակ դիմահարդարներին: Շատ կարեւոր է ճիշտ ու տեղին հարցեր տալ, դա կօգնի խուսափել հաճախորդի դժգոհությունից: Կարեւոր է հարցնել մաշկի տիպի մասին, թե որքան է այն յուղոտ: Այդպես դուք կարող եք ճիշտ ընտրել տոնային քսուքը. Որոշ միջոցներ յուղոտ մաշկի վրա պարզապես ծորում են: Պարտադիր պետք է հարցնել հաճախորդին դիմահարդարման մեջ իր տաբուների մասին: Օրինակ ես չեմ սիրում երբ շատ են մգեցնում ներքեւի կոպերը, քանի որ դա, իմ դեպքում, տխուր հայացք է առաջացնում»:

VARDA-ն նաեւ ասել է, որ շատ է զայրանում, երբ շուրթերի մատիտի միջոցով փորձում են փոխել իր շուրթերի եզրագծերը:

«Հաճախորդները եւս պետք է խոսեն, որպեսզի հետո կարիք չլինի վազել լվացվելու: Դիմահարդարման մեջ, ինչպես եւ հարաբերություններում, կարեւոր է դիալոգը»,-եզրափակել է գեղեցկուհի պարուհին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նա ներկայացել էր նուրբ ու եթերային կերպարանքով: Պարուհին իր Instagram-ում հրապարակել էր մի քանի լուսանկար:



 



© NEWS.am STYLE