Քորթնի Քարդաշյանը եւ նրա սիրեկանը շարունակում են վայելել թեժ ամառային հանգիստը (ֆոտո)

22:12   24 հունիսի, 2018

Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, Քարդաշյան քույրերից ավագը՝ Քորթնին, Իտալիա էր ժամանել։ «Keeping Up With The Kardashians »ռեալիթի շոուի աստղին տեսել էին Կապրի կղզում  իր սիրեկանի՝ Յունես Բենջիմի հետ։ 39-ամյա Քորթնիին ու նրա 25-ամյա բոյֆրենդին՝ մոդել Յունեսին տեսել էին  ծովային զբոսանքի ժամանակ։

Քորթնին իր Instagram-ի միկրոբլոգում կիսվել է որոշ կադրերով, որոնք արված են նույն վայրում՝ ինչպես փաստում է հեռուստաաստղի հրապարակմանը կից արված նշումը:





Քորթնին նաեւ մեկնաբանել է իր հրապարակումը՝ լուսանկարներին կից գրելով. «la dolce vita», որը իտալերենից թարգմանաբար նշանակում է «քաղցր կյանք»: Քորթնին լողազգեստով ցույց է տվել, թե որքան սլացիկ ու ձիգ մարմին ունի: Երեւում է, ամենօրյա մարզումները իրապես տալիս են իրենց արդյունքը:



Նշենք, որ զույգը  սկսել է պաշտոնապես հանդիպել երկու տարի առաջ։ Յունեսին ու Քորթնիին միասին էին տեսել Կաննի կինոփառատոնի ժամանակ։ Քորթնին արդեն այդ ժամանակ բաժանվել էր իր երեխաների հորից՝ Սքոթ Դիսիքից։



© NEWS.am STYLE