Թինա Քանդելակիին չի հաջողվել երկարաձգել «Матч-ТВ» հեռուստաալիքի ֆինանսավորումը

11:12   25 հունիսի, 2018

Ռուս դերասան Ստանիսլավ Սադալսկին Instagram-ի իր էջում էրոտիկ կոլաժով ծաղրել է Թինա Քանդելակիին, ով լքում է հայտնի ռուսական սպորտային՝ «Матч ТВ» հեռուստաալիքը:

Հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնից հեռանալու հավանականության մասին ինֆորմացիան անտարբեր չի թողել դերասանին: Իրեն հատուկ ոճով նա ծաղրել է Թինային:

Թինան 2018թ.-ի դեկտեմբերին կլքի հեռուստաալիքը, որի գլխավոր պրյոդյուսերն է  հանդիսանում: Հետաքրքրական է այն փաստը, որ Աշխարհի Առաջնության օրերին, որն ի դեպ անցկացվում է Ռուսաստանում, Քանդելակին գտնվում է Լոնդոնում: Հեռուտաալիքի սեփականատերերը Թինայի այս մեկնումը կապում են այն բանի հետ, որ Քանդելակիին չի հաջողվել երկարաձգել «Матч-ТВ» հեռուստաալիքի ֆինանսավորումը:

Տելեգրամ ալիքի «Двойная сплошная»-ի տեղեկություններով «Матч ТВ»-ի գլխավոր պրոդյուսերը կլքի հեռուստաալիքը:

Հենց այդ պատճառով էլ ԱԱ օրերին, որին ի դեպ հեռուստաալիքը պատրաստվել է վերջին երեք տարին, Թինան վայելում է կյանքը Լոնդոնում եւ տրիբունաներից չի երկրպագում մեր երկրի ազգային հավաքականի խաղը: Հայրենասիրություն եւ սպորտի հանդեպ սրտացավություն ձեւացնելու կարիք այլեւս չկա:

Թինայի եւ նրա ամուսնու՝ Վասի Բրովկոյի բոլոր փորձերը՝ «Ռոստեխ»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովի միջոցով, հեռուստաալիքի ֆինանսավորման երկարազգումն ավարտվեցին լիակատար ձախողմամբ:

Երեք տարվա ընթացքում «Матч ТВ»-ի կորուստները կազմել են ավելի քան 5 միլիարդ, - նշվում է հաղորդագրության մեջ, - գրել է դերասանը:

Այդուհանդերձ, Թինան անցած տարվա ընթացքում վաստակել է 62 միլիոն ռուբլի: Նրա ամուսինը՝ Վասիլիյ Բրովկոն այդ նույն հատվածում վաստակել է 19 միլիոն ռուբլի: Վերջինս «Ռոստեխ»-ի հատուկ հանձնարարությունների գծով տնօրենն է:



© NEWS.am STYLE