Էլեն Ասատրյանն իրեն սեռական բնույթի հայհոյանքներով վիրավորած տղամարդու մասին

10:36   25 հունիսի, 2018

Հանրությանը սերիալներից հայտնի դարձած երիտասարդ դերասանուհի Էլեն Ասատրյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Էլենն իր տեղադրած լուսանկարներում մեղմ ժպտում է: Սակայն, այս հմայիչ լուսանկարի ներքո դերասանուհին գրառում է կատարել իրեն սեռական բնույթի հայհոյանքներով վիրավորած տղամարդու մասին:

Էլեն Ասատրյանը գրել է. «Երեկ տուն վեռադառնալու ճանապարհին, մի մեքենա ընթանում էր ինձ հետ զուգահեռ։Ընթացքը դանդաղացնելով ու հետո արագությունը գերազանցելով խանգարում էր մեքենայիս ընթացքին։Վարորդը մեքենաներով մրցելու, ցիտում եմ ՝ «քշեեեենք իրար հետ» առաջարկ էր անում, ասում, որ կանգ առնեմ.... Ամեն բան այնքան թեժացավ ու վթարային իրավիճակն այնչափ հավանական դարձավ, որ ես բղավեցի ասելով երիտասարդին ,որ հեռանա ու որ խանգարում է ինձ.....Վերջինս բղավելով բարոյական բնույթի ՏԳԵՂ հայհոյանք հնչեցրեց.... Մեքենայի պետ. համարանիշը 300DD03 ! Հուսով եմ Տոյոտայի «տղամարդ» վարորդը մեկ անգամ հրապարակավ խայտառակվելուց հետո, երբեք այլևս սրիկայի վարք չի ցուցաբերի հակառակ սեռի նկատմամբ , քանի որ ունի քույր և մայր։Եվ հիշեք մեկընդմիշտ,որ դուք ձեր ընտանիքի արտացոլանքն եք,քանի որ միայն հայելու մեջ է երևում պատկերի իրական «պատկերը»!!!!»:



© NEWS.am STYLE