Քիմ Քարդաշյանը ներկայացել է քույրերի հետ

12:14   25 հունիսի, 2018

Քիմ Քարդաշյանը փայլել է իր քույրերի՝ Քորթնիի եւ Քենդալլի հետ: 37-ամյա հայուհին Instagram-ի իր էջում հուզիչ լուսանկար է հրապարակել, որը մեկնաբանել է հետետյալ կերպ. «Քույրերը»:

Ի դեպ, երեէ քույրերն էլ անցած շաբաթ, չնայած ինճպես միշտ, գտնվել են լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

Քիմ Քարդաշյանն իր միկրոբլոգում պատմել է իր ապրումների մասին՝ կողոպուտից երկու տարի անց Փարիզ վերադառնալու մասին: Երկու տարի առաջ Փարիզում Նորաձեւության շաբաթվա ընթացքում Քիմին կողոպտել էին հենց հյուրանոցի համարում, նրանից գողանալով 8 մլն եվրոյի զարդ՝ կապելով նրան լոգարանում:

Քենդալլին, այդ նույն ժամանակ, պապարացիները նկատել են Լոս Անջելեսում բասկետբոլիստ Բեն Սիմմոնսի հետ։ Իսկ Քորթնի Քարդաշյանին հերթական անգամ սիրեկանի հետ զվարճանալիս «բռնացրել են» Իտալիայում:

 

 

Լուսանկարները՝ Just Jared, Instagram



© NEWS.am STYLE