«Միաս գիտի որ մեքենան ինչ դեմքով նստի». Վաչե Թովմասյանի դստեր՝ հայտնի «առաջ-հետո» սկզբունքով լուսանկարները  

11:51   25 հունիսի, 2018

Դերասան, հումորիստ Վաչե Թովմասյանի գրառումներն ու հրապարակումները, թերեւս, առօրյա հոգսերից շեղվելու լավագույն միջոցներից մեկն են: Դերասանը հաճախ է իր միկրոբլոգում կիսվում զվարճալի լուսանկարներով եւ տեսանյութերով: Սակայն, վերջերս նա սկսել է իր միկրոբլոգի հետեւորդների հետ կիսվել դստեր՝ Միայի լուսանկարներով եւ առօրյայով:

Այս անգամ հումորիստ-դերասանն Instagram-ի իր էջի story հավելվածում, ի դեպ, այստեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, որից հետո այն ջնջվում է, տեղադրել է դստեր լուսանկարը: Լուսանկարն արված է հայտնի «առաջ-հետո» սկզբունքով: Դերասանը ներկայացրել է դստեր դեմքը նոր եւ հին Հայաստաններում:

Իսկ այս հմայիչ լուսանկարը Վաչեն մեկնաբանել է հետեւյալ կերպ. «Միաս գիտի որ մեքենան ինչ դեմքով նստի»:

 

 



© NEWS.am STYLE