Ալեքսիս Օհանյանը ցույց է տվել, թե ինչպես է նրբաբլիթներով կերակրում դստերն ու Սերենա Ուիլյամսին

13:45   25 հունիսի, 2018

Ալեքսիս Օհանյանը ցույց է տվել, թե ինչպես է նրբաբլիթներով կերակրում դստերն ու Սերենա Ուիլյամսին: Ի դեպ, սա առաջին անգամը չէ:

«Reddit ու Initialized Capital» կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանն Instagram-ի իր էջում օրերս տեսանյութ էր հրապարակել, որտեղ գլխավոր հերոսուհին, բնականաբար, դարձել էր նրա եւ Սերենա Ուիլյամսի դուստրը՝ Օլիմպիա Օհանյանը: Կարճ հոլովակում Օհանյանը ցույց էր տվել, թե ինչպես է կերակրում դստերը՝ ընտանեկան բաղադրատոմսով պատրաստված նրբաբլիթներով:

Այս անգամ Ալեքսիսի խոհարարական հմտությունների «զոհերների» թվին ավելացել է նաեւ Սերենան:

«Կարծում եմ, որ Օլիմպիա Օհանյանին դուր եկավ իր չափի նրբաբլիթը: Երբ դուք գտնվում եք Ֆրանսիայում, այստեղ հայրիկի նրբաբլիթները կոչվում են «կրեպներ»», - մակագրել է իր կարճ տեսանյութն Ալեքսիսը:



© NEWS.am STYLE