Գարիկ Մարտիրոսյանն աջակցել է Ռուսաստանի հավաքականին

14:10   25 հունիսի, 2018

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունն ամբողջ թափով ընթանում է Ռուսաստանում, հիանալի խաղերը հաջորդում են մեկը մյուսին: Ինչպես հայտնի է Գարիկ Մարտիրոսյանը հանդիսանում է ֆուտբոլի մոլի երկրպագու:

Հայ շոումենն աջակցել է Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին, որն այսօր խաղում է Ուրուգվայի հավաքականի հետ:

«Կոլումբիան ջախջախեց Լեհաստանին 3:0: Երկրորդ խաղակեսն ավելի հետաքրքիր էր՝ կոլումբիացիները ապահով եւ կտրուկ էին, Կուադրադոյին, Օսպինային, Ֆալկաոյին եւ Մինային բրավո, Համես եւ Կինտերո՝ հիանալի է! Ապսոսում եմ միայն Ռոբերտա Լեվանդովսկու համար, նա մեծ վարպետ է, սակայն, դաշտում մեկը ռազմիկ չէ… Իսկ ԱԱ-ը Ռուսաստանում՝ ուղղակի հեքիաթային է՝ իր հաղորդած էմոցիաներով եւ գոլերով, ինչի համար՝ բոլորին շնորհակալություն! LIVING FOOTBALL! Ռուսաստանի հավաքականին Ուրուգվայի հետ խաղում մաղթում ենք հաջողություն!!!!Ռուսաստան, առաջ!!! Ի դեպ, ինպիսի՞ կանխատեսումներ ունեք: Ես կարծում եմ, որ Ռուսաստանը կհաղթի 3-1 հաշվով», -  իր Instagram-ի էջում գրել է Գարիկ Մարտիրոսյանը:



© NEWS.am STYLE