Սկանդալային դերասանուհի Անժելա Սարգսյանը կտրուկ կերպարանափոխվել է

12:53   25 հունիսի, 2018

Լոս Անջելեսում բնակություն հաստատած դերասանուհի Անժելա Սարգսյանն Instagram-ի իր էջի story բաժնում նոր լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարում դերասանուհին ներկայացել է ամբողջովին կերպարանափոխված: Իր միկրոբլոգում տեղադրած լուսանկարում դերասանուհին ներկայացել է խիստ դասական ոճով:

Նա կրում է սպիտակ վերնաշապիկ, սեւ տաբատ, կարմիր պայուսակ եւ ակնոց: Լուսանկարը ոչ մի կերպ մեկնաբանված չէ:

Նշենք, որ ավելի վաղ դերասանուհի Անժելա Սարգսյանն Instagram-ի իր էջի story բաժնում լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր շատ կարճ կիսատաբատով՝ ցուցադրելով իր բարեկազմ մարմինը: Սպորտային հանդերձանքով հաճախ ենք հանդիպում դերասանուհուն, քանզի ինչպես երեւում է նրա միկրոբլոգի հրապարակումներից նա պարտաճանաչ մարզվում է:

 



© NEWS.am STYLE