Քիմ Քարդաշյանը ցույց է տվել, թե ինչպես է «ձգում» իր բարեմանությունները

14:40   25 հունիսի, 2018

Քիմ Քարդաշյանը ցույց է տվել, թե ինչպես է «ձգում» իր հետույքը, ինչպես նաեւ այլ վարժություններ: Ռեալիթի շոուի 37-ամյա աստղը մարզվում է անհատական մարզիչի՝ Ամանդա Էլիզ Լիի հետ:

Հայուհին սովորաբար մարզվում է ամեն օր, իսկ ամեն տասը օրը մեկ իրեն թույլ է տալիս ուտել դիետայով փոքր ինչ արգելված սնունդ՝ օրինակ՝ համբուրգերներ:

Ի դեպ, Քիմը քաղցրակեր է, եւ ահա ամեն տասը օրը մեկ իր նախաճաշերը, ճաշերն ու ընթրիքները նվիրում է քաղցր ուտելուն:

«Ես միշտ խիստ եմ վերաբերել իմ սննդակարգերին։ Ես միշտ խանութում գնում եմ մթերքներ, որոնք չեն պարունակում ածխաջրեր՝ բանջարեղեն, մրգեր, բայց երբեմն՝ օրինակ տասը օրը մեկ ես ուզում եմ քաղցրավենիք կամ ֆաստ ֆուդ ուտել։ Այնքան դժվար ու հոգնեցուցիչ է միշտ ճիշտ մթերք ուտելը։ Երբեմն պետք է ուտել զանազան «վնասակար» բաներ, որպեսզի պահպանես հավասարակշռությունն ու չխելագարվես։ Ու իմ մարզիչը ինձ ասում է այն մասին, որ տասը օրը մեկ անգամ կարելի է խախտել ճիշտ սննդակարգը։ Դա չի ազդում այն առաջընթացի վրա, որը դուք ունեք, եթե դուք մարզասրահ եք հաճախում։ 

Դուք կարող եք վայելել ձեր սիրելի ուտելիքը, եթե այն դիետիկ չէ, բայց հաջորդ օրը դուք պետք է արդեն մարզասրահում լինեք։ Ցանկացած նման ուտելիք այնքան էլ վնասակար չէ, եթե դուք ոգելից խմիչք չեք օգտագործում դրա հետ։ Քանի որ ես չեմ խմում, ապա շաբաթական մեկ- երկու փքաբլիթը ինձ չի խանգարի։ Քանի որ ես քաղցրակեր եմ, ապա ես հիմնականում իմ սննդակարգը խախտում եմ հենց քաղցրավենիք ուտելով։ Մեր տանն ամենուրեք քաղցրավենիք է, ու ինձ համար դժվար է դիմանալ գայթակղությանը»,- պատմել է Քիմը։



© NEWS.am STYLE