Լիլուի խորը դեկոլտեով զգեստով՝ հրապուրիչ լուսանկարը

13:56   25 հունիսի, 2018

Լոսանջելեսաբնակ երգչուհի Լիլուն շարունակում է իր հետեւորդ-երկրպագուներին ուրախացնել իր գայթակղիչ լուսանկարներով: Երգչուհին սոցցանցերում լինելով շատ ակտիվ Instagram-ի իր էջում հերթական կրքոտ լուսանկարն է հրապարակել: Այս անգամ Լիլուն ներկայացել է խորը դեկոլտեով սեւ զգեստով, այսպիսով լուսանկարում երեւում է երգչուհու կուրծքը: Երգչուհին իր միկրոբլոգի այս հրապարակմանը կից որեւէ մեկնաբանություն չի թողել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիլուն Instagram-ի իր էջում լուսանկար էր հրապարակել, որում նա ներկայացել էր ամբողջովին կերպարանափոխված: Իր տեղադրած լուսանկարում նա կրում էր երկարաճիտ արծաթագույն կոշիկներ, կարճ, լայն բացվածքով սեւ զգեստ: Երգչուհին վառ դիմահարդարմամբ էր:

 

 



© NEWS.am STYLE