«Հպարտության Շքերթ» Նյու Յորքում՝ Լեդի Գագան շիկահեր է դարձել, Քեյթ Հադսոնը՝ ներկայացել թոփլես

15:16   25 հունիսի, 2018

Երեկ Նյու Յորքում, ի դեպ, ինչպես եւ Սան-Ֆրանցիսկոյում, Միննեապոլիսում եւ ԱՄՆ այլ քաղաքներում տեղի է ունեցել ավանդական՝ «Հպարտության Շքերթը»՝ ԼԳՏԲ ներկայացուցիչների բողոքի ակցիան:

Շքերթին իր մասնակցությամբ աջակցել եւ Instagram թոփլես լուսանկար է տեղադրել Քեյթ Հադսոնը: Հունաստան ընտանիքի հետ հանգստի մեկնած 39-ամյա արտիստուհին ծիածանի գույներով տաբատ է հագել, որը խորհրդանշում է ԼԳՏԲ համայնքը:

Իսկ ահա, Լեդի Գագան, ով իր կարիերայի սկզբից աջակցում է ԼԳՏԲ համայնքին, դարձել է շիկահեր եւ մասնակցել է Նյու Յորքի շքերթին:

32-ամյա հայտնի երգչուհու անվտանգությունը երկրպագուների «հարձակումից» ապահովում էին ոստիկանները:

Լուսանկարները՝ Instagram, Getty



© NEWS.am STYLE