«Ես չեմ վախենում հիմար երեւալուց». հայտնի շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենն այսօր կդառնար 62 տարեկան

16:04   25 հունիսի, 2018

Օրեր առաջ համացանցը ցնցվեց հայտնի շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենի մահվան լուրից: CNN-ի Parts Unknown հաղորդման հեղինակն ու վարողը ինքնասպան էր եղել Ֆրանսիայում գտնվոեղ հյուրանոցի իր համարում:

Իսկ ամիսներ առաջ Էնթոնին Հայաստամում էր՝ իր հերթական հաղորդման նկարահանումների նպատակով, որի ընթացքում իր հեռուստադիտողների համար բացահայտել է նաեւ Հայաստանն ու հայկական խոհանոցը: Թողակման շրջանակում Էնթոնին համտեսում է հայկական ավանդական խոհանոցի ուտեստներ՝ տոլմա, ժենգյալով հաց, խորոված, թանապուր, խաշ եւ այլն: Էնթոնիին Հայաստանում եւ Արցախում ուղեկցել է Սերժ Թանկյանը:

Հայտնի շեֆ-խորհարարին այսօր հիշելը պատահական չէ… Այսօր՝ հունիսի 25-ին, Բուրդենը կդառնար 62 տարեկան: Բուրդենի ծննդյան օրը առիթ հանդիսացավ, որպեսզի վերհիշենք նրա հայտնի մեջբերումներից մի քանիսը, որոնք ներկայացնում ենք նաեւ ձեր ուշադրությանը:

«Կերակուրը մեր էությունն է: Այն ազգային ու էթնիկ զգացմունքների միաձուլումն է, քո անձնական պատմությունն է, քո կրոնը, քո ազգը, քո տատիկը…»:

«Դու մեկի մասին շատ բան ես իմանում, երբ միասին հաց եք կիսում»:

«Երբ քեզ լավ են վերաբերվում մի վայրում, որտեղ դու նման բան չես սպասում, երբ ընդհանուր բաներ ես գտնում մեկի հետ, որի հետ նախկինում շատ քիչ ընդհանրություններ ես ունեցել՝ դա լավ բան է»:

«Միգուցե, խորավածը աշխարհի խաղաղության ճանապարհը չէ, բայց այն միայն սկիզբն է»:

«Էլ ի՞նչ լավ բան կարող ես անել մեկի համար, եթե ոչ առավոտյան նախաճաշ պատրաստելը»:

«Կցանկանայի, որ մարդիկ ավելի տեղեկացված լինեին, թե որտեղից է իրենց սնունդը ծագում»:

«Ես չեմ վախենում հիմար երեւալուց»:

«Կարծում եմ՝ եթե բոլոր երեխաները ձգտեին հասնել նրան, որ կարողանային կերակրել ե´ւ իրենց, ե´ւ իրենց ընկերներին, աշխարհն ավելի լավը կդառնար»:

«17 տարեկանից ես գումար եմ վաստակել՝ կերակուր պատրաստելով եւ տարբեր խոհանոցներում աշխատելով»:

«Ես լավ խոհարար չեմ համարում ինձ ու չեմ կարծում, թե լավ գրող եմ»:

Լուսանկարները՝ Facebook-ից



© NEWS.am STYLE