Աննա Դովլաթյանի եւ նրա սիրելիի ջերմ գրկախառնությունը՝ Գյումրիից

14:56   25 հունիսի, 2018

Երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի, արդեն նաեւ դիզայներ Աննա Դովլաթյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Աննա, ով միշտ աչքի է ընկնում նուրբ ու քնքուշ լուսանկարներով, այս անգամ եւս բացառություն չարեց: Իր տեղադրած հերթական հմայիչ լուսանկարում Աննա ու նրա սիրելին՝ Դավիթ Աղաջանյանը ջերմ գրկախառնված են: Լուսանկարն արված է Գյումրի քաղաքում:

Այս սիրառատ լուսանկարը, ցավոք սրտի մեկնաբանված չէ:

Ավելի վաղ, Աննա Դովլաթյանն Instagram-ի իր էջում լուսանկար էր հրապարակել, որտեղ նա իր սիրելիի՝ Դավիթ Աղաջանյանի հետ համբուրվում են:



© NEWS.am STYLE