Ռուսաստանը կորցրել է «Եվրատեսիլ»-ում Ադրբեջանից ստացած 10 միավորը

16:17   20 մայիսի, 2013

«Եվրատեսիլ 2013» մրցույթի կազմակերպիչները ստուգում են, թե ուր են կորել 10 միավորները, որ Ադրբեջանը տվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Դինա Գարիպովային:

Ըստ ИТАР-ТАСС-ի, Դինա Գարիպովայի ստացած միավորների հաշվարկի ժամանակ հայտարարվել է, որ երգչուհին ոչ մի միավոր չի ստացել Ադրբեջանից: Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն հայտարարել է, թե Ադրբեջանը Ռուսաստանին 10 միավոր է տվել, սակայն այդ ձայներն ինչ-որ տեղ կորել են: Ադրբեջանի Հանրային հեռուստաընկերության ղեկավարը պաշտոնական հայտարարություն է տարածել, համաձայն որի Գարիպովան SMS-քվեարկության եւ պրոֆեսիոնալ ժյուրիի բարձր գնահատականի շնորհիվ երկրորդ տեղն է ստացել:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն արդեն հրահանգել է պարզել միջադեպի պատճառները:



© NEWS.am STYLE