Քիմ Քարդաշյանը Լոս Անջելեսի իր խանութի-բացմանը

16:25   25 հունիսի, 2018

Ինչպես հայտնի է, Քիմ Քարդաշյանը Լոս Անջելեսի առեւտրի կենտրոններից մեկում բացել է իր խանութ-սրահը: Սակայն, ի՞նչն է խանութ-սրահի առանձնահատկությունը, այն բաց է ինչպես տաղավարը, այսինքն՝ հունիսի 20-ից մինչեւ հուլիսի 27-ը:

Քիմն այդ ժամանակահատվածի համար պլանավորում է վաճառել իր արտադրանքի կոսմետիկայի՝ շրթներկեր, ստվերաներկեր եւ այլ կոսմետիկայի պարագաներ ողջ տեսականին:

Ռեալիթի շոուի աստղը որոշել է անակնկալ մատուցել եւ ներկայ գտնվել իր խանութի բացմանը՝ ի ուրախություն իր երկրպագուների:

37-ամյա հայուհին, ի դեպ, օրերս պատմել է իր զգացողությունների մասին, երբ նա իրեն կողոպտելուց երկու տարի անց վերադարձել էր Փարիզ:

«Շատ զգացմունքային ճամփորդություն էր։ Ես շատ հանգիստ էի, քանի որ փորձս ինձ ստիպում է շատ բաների այլ դիտակետից նայել։ Զուտ հոգեպես ինձ համար բարդ չէր, նույնիսկ ինչ-որ չափով թարմանում ես, երբ առերեսվում ես քո վախին։ Ես անիմաստ եմ համարում մշտապես դեպրեսիվ վիճակում գտնվելը, ես միշտ առաջ եմ գնում; Ես իմ մանտրան ունեմ՝ զգա ու անցիր առաջ»,- նշել է Քիմը։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ REX, Shutterstock



© NEWS.am STYLE