Քայլի Ջենները ցույց է տվել իր մեկ միլիոն  դոլար արժողությամբ պայուսակների  հավաքածուն

16:46   25 հունիսի, 2018

Քայլի Ջեները ցույց է տվել իր մեկ միլիոն դոլար արժողությամբ պայուսակների հավաքածուն: Մի քանի ամիս առաջ ռեալիթի շոուի աստղը ցույց էր տվել իր պայուսակների հավաքածուի լուսանկարը, իսկ այժմ տեսանյութ է տեղադրել իր Snapchat-ում:

Հայտնի ինտերիերի դիզայներ Մարտին Լոուրենս Բալլարդը նախագծել է 20-ամյա աղջկա համար այ այս պահարանը, որտեղ կան անսահման քանակությամբ պայուսակներ, հիմնականում Chanel, Dior եւ Hermes ապրանքանիշների: Քիմ Քարդաշյանի փոքր քրոջ միկրոբլոգի հետեւորդները մեկնաբանություններում նշել են, որ միայն Louis Vuitton-ից առկա է չորս ոսկյա պայուսակ:

Հավաքածուի ամենաթանկարժեք պայուսակն, ըստ երեւույթին, մոխրագույն-սպիտակ Birkin ապրանքանիշի պայուսակն է՝ կոկորդիլոսի կաշվից՝ 115 հազար դոլար արժողությամբ:



© NEWS.am STYLE