Սիրուշոյի առանց դիմահարդարման եւ վարսահարդարման լուսանկարը

15:57   25 հունիսի, 2018

Երգչուհի Սիրուշոն սոցցանցերի իր միկրոբլոգերում այնքան էլ ակտիվ չէ վերջին ժամանակներս, եւ ժամանակ առ ժամանակ նրա երկրպագուները հասցնում են կարոտել երգչուհուն եւ նրանից սպասում են նոր հրապարակումների: 

Եվ այսօր, երգչուհի Սիրուշոն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարում երգչուհին ներկայացել է առանց դիմահարդարման եւ առանց վարսահարդարման:

Իր միկրոբլոգի այս հրապարակմանը կից անգլերեն լեզվով կատարել է հետեւյալ գրառումը.

«Այս ամիս մենք շատ նկարահանումներ իրականացրեցինք… այսպիսով, շատ լավ զգացողություն է ստիպված չլինել դիմահարդարվել եւ վարսահարդարվել…»:

Ավելի վաղ, Սիրուշոն իր միկրոբլոգում ամառային լուսանկարներ էր հրապարակել: Լուսանկարներում երգչուհին սպիտակ վերնաշապիկով էր եւ խոշոր զարդեր էր կրում: Այս լուսանկարները երգչուհու կողմից որեւէ մեկնաբանություն չէին ստացել, սակայն նա օգտագործել էր «Ամառ» անգլալեզու հեշթեգը:

 



© NEWS.am STYLE