Ադելը կներկայացնի իր նոր ալբոմը՝ Սուրբ Ծննդյան տոնին

17:15   25 հունիսի, 2018

Երգչուհի Ադելը կներկայացնի իր նոր ալբոմը՝ Սուրբ Ծնունդին, այս մասին հայտնում է The Sun բրիտանական պարբերականը: 2015թ.-ին երգչուհին թողարկեց իր ձայնասկավառակը, որը կոչվում էր՝ «25», նախորդները կոչվում էին՝ «19» եւ «21»: Հայտնի երգչուհին 30 տարեկան է, եւ դեռ հայտնի չէ, արդյո՞ք նոր ալբոմը նա կանվանի «30», թե՝ ոչ:

«Ադելն ԱՄՆ-ից վերադարձել է Անգլիա եւ տադիր է այստեղ ձայնագրել նոր ալբոմը: Նա արդեն խոսել է երաժիշտների հետ, որոնց հետ ցանկանում է աշխատել, եւ նա արդեն ունի նոր երգեր», - հայնում է աղբյուրը:

Նոր ձայնասկավառակը պլանավորվում է թողարկել կաթոլիկ եկեղեցու Սուրբ Ծննդյան տոնին՝ 2019թ.-ի դեկտեմբերի 25-ին:

Սա Ադելի առաջին լուրջ աշխատանքն է, այն բանից հետո, երբ նա 2017թ.-ին վնասել էր ձայնալարերը, որն էլ ստիպել էր նրան հետաձգել «Ուեմբլի» ստադիանի երկու համերգները:



© NEWS.am STYLE