Համացանցում հայտնվել է նոր՝ «THE Equalizer 2» ֆիլմի թրեյլերը՝ Դենզել Վաշինգթոնի մասնակցությամբ

17:41   25 հունիսի, 2018

Sony Pictures-ի Youtube-ի ալիքում հայտնվել է «THE Equalizer 2» ֆիլմի նոր թրեյլերը՝ Դենզել Վաշինգթոնի մասնակցությամբ: Եթե դուք դիտել եք առաջին մասն ու եթե դուք մարտաֆիլմերի սիրահար եք, ապա սա հենց այն է, ինչն անհրաժեշտ է դիտել: Առաջին մասը դուրս է եկել 2014թ.-ին եւ այնտեղ Վաշինգթոնը ծեծում էր ռուս եւ ալբանացի մաֆիոզներին:

Մարտաֆիլմի ռեժիսորը կրկին Անտուան Ֆուկուան, իսկ Դենզել Վաշինգթոնը կրկին կմարմնավորում է Ռոբերտ ՄաքԿոլլային՝ ԿՀՎ-ի թոշակի անցած գործակալի, ով արդարադատությունն իր ձեռքն է առել:

Սցենարում՝ ՄաքԿոլլանը վրեժ է լուծում իր մտերիմ մարդու մահվան համար, որի շրջանակներում նա պետք է ազատվի մի շարք մարդկանցից:

«THE Equalizer» առաջին ֆիլմը վարձույթում հավաքել էր 200 միլիոն դոլար՝ ունենալով55 միլիոն բյուջե: ԱՄՆ-ում ֆիլմը դուրս կգա հուլիսի վերջին:



© NEWS.am STYLE