Շուշաննա Թովմասյանի նոր հմայիչ լուսանկարը

16:34   25 հունիսի, 2018

Երիտասարդ, սերիալներից հայտնի դարձած դերասանուհի Շուշաննա Թովմասյանը վերջին շրջանում պասիվ է սոցցանցերում: Նա այդքան էլ հաճախ չէ ուրախացոնւմ երկրպագուներին իր նոր լուսանկարերով: Բայց այս անգամ դերասանուհին բացառություն է արել ու Instagram-ի իր էջում հրապարակել՝ նոր հմայիչ լուսանկար: Իր տեղադրած լուսանկարում Շուշաննան Ջուլիա Եղշատյանի հետ է: Դերասանուհիները միասին հանդես են գալիս «Երեւի» սերիալում:

Մեկնաբանության հատվածում սակայն, Շուշաննան նշել է միայն Ջուլիայի միկրոբլոգի հասցեն:

Նշենք, որ ավելի վաղ Շուշաննա Թովմասյանը Instagram-ի իր էջի story բաժնում հրապարակել էր լուսանկար՝ ցուցադրելով իր նուրբ դիմահարդարումը: Լուսանկարից պարզ էր դառնում, որ Շուշաննան փոխել էր նաեւ վարսերի գույնը՝ վարդագույն բլոնդից անցնելով այլ երանգի:



© NEWS.am STYLE