«Եվրատեսիլ-2019». Իսրայելում սկանդալ է բորբոքվել մրցույթի անցկացման քաղաքի ընտրության հարցի շուրջ

18:35   25 հունիսի, 2018

«Եվրատեսիլ-2018» երգի մրցույթում՝ Լիսաբոնում հաղթեց Իսրայելի մասնակիցը՝ Նետտան, այդ իսկ պատճառով մրցույթը հաջորդ տարի կանցկացվի նրա հայրենիքում:

Իսկ մինչ այդ, Իսրայելը հայտնել է չորս քաղաքի անուն, որոնք պետք է մրցեն՝ «Եվրատեսիլ-2019» երգի մրցույթի անցկացման վայր ընտրվելու համար: Ինչպես հայտնում է «Газета»-ն «Եվրատեսիլի» հաջորդ մայրաքաղաք հռչակվելու համար կպայքարեն Թել Ավիվը, Հայֆան, Էյլաթը եւ Երուսաղեմը:

Չնայած այն հանգամանքին, որ Երուսաղեմը «Եվրատեսիլ-2019»-ի անցկացման թեկնածուներից է, Իսրայելի իշխանություններն արդեն թերհավատորեն են վերաբերում, որ քաղաքը կստանա այդ իրավունքը:

Այնուամենայնիվ, Իսրայելի իշխանությունների ներկայացուցիչների շարքում չկա համաձայնություն եւ միասնություն ու տարբեր պետական մարմիններ յուրովի են վերաբերում մրցույթն իրենց երկրում անցկացնելու խնդրին: Այսպես, ուրեմն՝ Մշակույթի եւ սպորտի նախարար Միրի Ռեգեւը կտրուկ է արձագանքել Երուսաղեմի մասին, որն էլ պետության եւ Եվրոպական հեռարձակողների միության (EBU) միջեւ տարաձայնությունների առիթ է հանդիսացել:

Ռեգեւը միանշանակ հասկացրել է, որ եթե Երուսաղեմը չընտրվի «Եվրատեսիլի» անցկացման վայր, ապա նա իր բոլոր ջանքերը կներդնի, որպեսզի մրցույթն ընդհանրապես չանցկացվի Իսրայելի տարածքում:

Մյուս կողմից, Իսրայելի կառավարության պաշտոնական դիրքորոշումը չմիջամտելն է:  Անցյալ շաբաթ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացավ, որ կառավարությունը չի միջամտի մրցույթի անցկացմանը:



© NEWS.am STYLE