«Մեր չեմպիոն, մեր պարծանք եւ գեղեցկուհի». Հայկ Մարությանի նոր լուսանկարը

17:08   25 հունիսի, 2018

Դերասան, հումորիստ Հայկ Մարությանն իր Facebook-յան էջում նոր լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարում դերասանը ծանրամարտի Աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի հետ է:

Սոցցանցերի իր միկրոբլոգի հերթական հրապարակմանը կից Հայկ Մարությանը կատարել է հետեւյալ գրառումը. «Մեր չեմպիոն, մեր պարծանք եւ գեղեցկուհի Նազիվ Ավդալյանի հետ!!!»:

Ավելի վաղ, Երևանի Պետական Կամերային Թատրոնի դերասանուհի Անի Լուպեն Instagram-ի իր էջում հումորային լուսանկար էր հրապարակել, որտեղ Հայկ Մարությանը ներկայացել էր կիսամերկ:

Նշենք, որ դերասանները միասին խաղում են Ազիզյաններ սիթքոմում:

 

 



© NEWS.am STYLE