Քսենիա Սոբչակի զուսպ կերպարը (ֆոտո)

19:13   25 հունիսի, 2018

Ռուսաստանի նախագահի նախկին թեկնածու Քսենիա Սոբչակը որոշ ժամանակով որոշել է հեռանալ քաղաքականությունից ու հանգստանալ։ Պետք է փաստել, որ նրան շատ քչերն էին պատկերացնում քաղաքական գործչի կերպարում: Հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը նախկինում հայտնի է եղել իր բռնկուն բնավորությամբ, սկանդալային պատմություններով ու պահվածքով: Հիմա, սակայն, հաղորդավարուհին, կարելի է ասել, անճանաչելիորեն փոխվել է:



Փոխվել է թե՛ նրա ոճը, թե՛ աշխարհայացքը: Ավելի քան 5 մլն. հետեւորդ ունեցող Սոբչակի Instagram-յան միկրոբլոգում գրեթե հնարավոր չէ հանդիպել «անկեղծ» լուսանկարների:

Այս անգամ հաղորդավարուհին հրապարակել է մի լուսանկար, որտեղ ինքը գույնզգույն ու զուսպ հանդերձանքով է ներկայացել: Քսենիան նաեւ մեկնաբանել է իր հրապարակումը՝ կից գրելով. «Գեղեցկությունը ներքին զգացողություն է, բայց առանց նրա, որ քեզ «օճառեն» ու «սանրեն» նույնպես հնարավոր չէ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քսենիան իր Instagram ում հրապարակել էր լուսանկար, որտեղ երևում էր, թե ինչպես է ամուսնու՝ Մաքսիմ Վիտորգանի ու որդու՝ Պլատոնի հետ հանգստանում արևադարձային կղզիներում։



© NEWS.am STYLE