Քլոե Քարդաշյանը հպարտացել է մայրիկի իր դերով

19:45   25 հունիսի, 2018

Քլոե Քարդաշյանն ապրիլին դուստր է լույս աշխարհ բերել, որի հայրը «Քլիվլենդ» թիմի բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոնն է, որը, սակայն, դստեր ծնվելուց մեկ շաբաթ առաջ հասցրել էր հեռուստաաստղին դավաճանել միանգամից երեք կանանց հետ։

Նորություն չէ, որ Քարդաշյանների գերդաստանում սիրում են յուրահատուկ ու ինքնատիպ անուններով կոչել երեխաներին: Քլոեի դուստրը եւս բացառություն չէ: Աստղը նրան անվանակոչել է Ճշմարտություն (True):

Քլոեն երկար ժամանակ է պայքարում էր ծննդաբերությունից հետո իրեն տանջող ավելորդ կիլոգրամների դեմ, սակայն վերջերս նա հպարտորեն ցուցադրում է իր կազմվածքը:



Քիմ Քարդաշյանի քույրը իր Instagram-ի միկրոբլոգում հրապարակել է լուսանկարներ: Նա նաեւ մեկնաբանել է դրանք, գրելով. «Թրուի մայրիկը»: Երում է, հեռուստաաստղին դուր է եկել նորաթուխ մայրիկի դերը եւ նա հպարտանում է դրանով:



Հիշեցնենք, որ ավելի վաղ Քլոեն Քլիվլենդից Լոս Անջելես էր ժամանել։ Թրիստանը նույնպես 33-ամյա հեռուստաաստղի ետեւից Լոս Անջելես էր ժամանել, որպեսզի ինչ-որ ձեւով հարաբերություններ հարթի իր երեխայի մոր հետ։ Ու, ահա, արդեն երկրորդ անգամ տեղի պապարացիները Քլոեին «բռնացրել են» 27-ամյա մարզիկի հետ քաղաքում։






                                                                                                     Լուսանկարները՝ Backgrid



© NEWS.am STYLE