Շլացնող «plus size» մոդել Էշլի Գրեմը՝ ներքնազգեստով

21:45   25 հունիսի, 2018

30-ամյա Էշլի Գրեմը աշխարհի ամենահայտնի «plus size» մոդելն է: Նա հայտնի է դարձել «Lane Bryant» ներքնազգեստների ապրանքանիշի հետ համագործակցության շնորհիվ եւ գրեթե միշտ իր Instagram-ի էջում հանդես է գալիս «body positive» հայտարարություններով: 

Էշլին ոգեւորում է միլիոնավոր կանանց իր լուսանկարներով: Այս անգամ գեղեցկուհին Instagram-ի իր միկրոբլոգում հրապարակել է ներքնազգեստով կրքոտ լուսանկարներ:



Նա հորդորում է, որ ավելորդ քաշը չի կարող խանգարել մարդուն հասնել իր երազանքներին ու նպատակներին:



Հիշեցնենք, որ ավելի վաղ նա իր Instagram-ի story բաժնում հրապարակել էր մի շարք լուսանկարներ՝ ամսագրի համար նոր ֆոտոշարքի նկարահանումներից։



«Երբեմն ես ինձ շատ գեր եմ զգում։ Ես չեմ կարծում, որ աշխարհում կա նման կին, որը առավոտյան արթնանում է ու մտածում, որ ինքը թագուհու տեսք ունի։ Ես կանանց ցույց եմ տալիս, որ ամեն ինչին կարելի է հասնել ինքնուրույն՝ անկախ նրանից, թե ինչ տեսք ունեք։ Գլխավորը, որ ձեզ երջանիկ զգաք, իսկ փոքրիկ ցելյուլիտը դրան չի խանգարում»,- վերջերս ասել էր Էշլին իր հարցազրույցում։



© NEWS.am STYLE