Շքեղ Ռիհաննան՝ շանելյան ոճի սեւ զգեստով

22:15   25 հունիսի, 2018

Բարբադոսի գեղեցկուհի Ռիհաննան վերջերս բավականին զբաղված էր «Օոուշենի ութ ընկերուհիները» ֆիլմի շրջանառությամբ: Ֆոտոխցիկները հազվադեպ էին նրան ֆիքսում զբոսանքի ժամանակ: Այնուամենայնիվ, երգչուհին լուսավորեց Լոնդոնյան երեկոն իր զբոսանքով:

Մարմինն ընդգրկող սեւ, առանց թեւքերի զգեստը, կարծես, տեղն էր դնում բոլոր նրանց, ովքեր բացասական էին արտահայտվում աստղի կազմվածքի վերաբերյալ: Շատերը վերջերս երգչուհուն գիրուկ էին համարում:

All-black everything: Rihanna stunned in a slinky LBD on Saturday, as she embarked on a glamorous night out in Mayfair

Փոքրիկ ականջօղերը, վերջերս շատ նորաձեւ համարվող թափանցիկ հատվածով բարձրակրունկ սանդալները, դասական եւ էլեգանտ կարմիր շրթներկը լրացնում էին գեղեցկուհու երեկոյան լուքը: Երևում է՝ Ռիհաննան իրեն լավ ու բավականին ինքնավստահ է զգում իր «նոր» մարմնում:

Effortless: Keeping co-ordinated from head to toe, the Bajan beauty accessorised with a matching choker and handbag, before tying her look together with quirky perspex heels

Հիշեցնենք, որ ռեժիսյոր Գերի Ռոսսի «Օոուշենի ութ ընկերուհիները» ֆիլմի պրեմիերային Ռիհաննան ներկայացել էր ամբողջովին ոսկեգույն հագուստով՝ միանգամից գրավելով լուսանկարիչների ու լրագրողների ուշադրությունը։










                                                                                                      Աղբյուրը՝ Daily Mail
                                                                                      Լուսանկարները՝ Vantagenews



© NEWS.am STYLE