10:25 26 հունիսի, 2018Քիմ Քարդաշյանն օրերս պատմել է իր զգացողությունների մասին, երբ նրան կողոպուտելուց երկու տարի անց կրկին Փարիզ էր վերադարձել:
«Շատ զգացմունքային ճամփորդություն էր։ Ես շատ հանգիստ էի, քանի որ փորձս ինձ ստիպում է շատ բաների այլ դիտակետից նայել։ Զուտ հոգեպես ինձ համար բարդ չէր, նույնիսկ ինչ-որ չափով թարմանում ես, երբ առերեսվում ես քո վախին։ Ես անիմաստ եմ համարում մշտապես դեպրեսիվ վիճակում գտնվելը, ես միշտ առաջ եմ գնում; Ես իմ մանտրան ունեմ՝ զգա ու անցիր առաջ»,- նշել է Քիմը։

Իր հերթին Քանյե Ուսեթը New York Times-ի հետ հարցազրույցում հիշել է այն ժամանակը, երբ Քիմը Փարիզից վերադարձել էր ԱՄՆ եւ որոշ ժամանակ անց ռեփերի մոտ համերգի ժամանակ նյարդային խամգարում էր տեղի ունեցել:
«Ես զգացի, որ իմ էներգիան լքել է ինձ: Շատ ծանր էր ինձ համար, ես ջախձջախված էի: Այդ տարի, սակայն ավելի ուշ, ես խոսեցի ստրկության մասին (Քանյե Ուեսթը Հյուսիսային Ամերիկայում սեւամորթների բազմադարյա գերությունն անվանեց գերիների անձնական ընտրություն, այսպիսով վրոդվմունքի ալիք բարձրացրեց, ինչպես միշտ ռեփերին չհասկացան). Ես զանգահարեցի իմ ընտանիքի անդամներին, որպեսզի հարցնեմ, թե որքան է զայրացած Քիմը եւ արդյո՞ք նա ցանկանում է բաժանվել ինձնից»:

«Սակայն, Քիմը միշտ ինձ քաջալերում է, անգամ երբ նա ինձ հետ համաձայն չէ, սակայն ինձ վրա բոլորն են հարձակվում: 2016թ.-ին ինձ մոտ խանգարում եղավ եւ ես մտածում էի ինքնսպանության մասին: Չէ՞ որ դա միշտ պահեստային տարբերակ է: Ես երջանիկ եմ, որ չգնացի այդ քայլին, սակայն հաճախ եմ մտածել դրա մասին: Ինձ միշտ սխալ են հասկանում, ես կարծես մի մարդ լինեմ, ում մեղադրում են այն հանցագործության համար, որը նա չի կատարել», - նշել է 41-ամյա ռեփերը:
Լուսանկարները՝ GCImages, Getty