11:06 26 հունիսի, 2018Քիմ Քարդաշյանն ու նրա փոքր քույրը՝ Քայլի Ջենները ներկայացել են «Թելմա եւ Լուիզա» ֆիլմի հերոսուհիների կերպարներում (հիշու՞մ եք կար այդպիսի ֆիլմ Սյուզան Սարանդոնի մասնակցությամբ՝ 90-ականների սկզբին): Ռեալիթի շոուի աստղն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ Քիմ ու Քայլին նստել են ամենագնաց, իսկ նրանց հագին Քանյե Ուեսթի ապրանքանիշի հագուստ է:

«Թելմա եւ Լուիզա», - մակագրել է լուսանկարը հայուհին:

Քիչ ավելի ուշ Քիմը շնորհավորել է իր ընկերուհիներից մեկի ծննդյան օրն այ այսպիսի լուսանկարով:
Ավելի վաղ, Քանյե Ուսեթը New York Times-ի հետ հարցազրույցում պատմել էր Քիմ Քարդաշյանի բաժանվելու եւ ինքնսպանություն գործելու մասին:
«Ես զգացի, որ իմ էներգիան լքել է ինձ: Շատ ծանր էր ինձ համար, ես ջախձջախված էի: Այդ տարի, սակայն ավելի ուշ, ես խոսեցի ստրկության մասին (Քանյե Ուեսթը Հյուսիսային Ամերիկայում սեւամորթների բազմադարյա գերությունն անվանեց գերիների անձնական ընտրություն, այսպիսով վրոդվմունքի ալիք բարձրացրեց, ինչպես միշտ ռեփերին չհասկացան). Ես զանգահարեցի իմ ընտանիքի անդամներին, որպեսզի հարցնեմ, թե որքան է զայրացած Քիմը եւ արդյո՞ք նա ցանկանում է բաժանվել ինձնից»:

«Սակայն, Քիմը միշտ ինձ քաջալերում է, անգամ երբ նա ինձ հետ համաձայն չէ, սակայն ինձ վրա բոլորն են հարձակվում: 2016թ.-ին ինձ մոտ խանգարում եղավ եւ ես մտածում էի ինքնսպանության մասին: Չէ՞ որ դա միշտ պահեստային տարբերակ է: Ես երջանիկ եմ, որ չգնացի այդ քայլին, սակայն հաճախ եմ մտածել դրա մասին: Ինձ միշտ սխալ են հասկանում, ես կարծես մի մարդ լինեմ, ում մեղադրում են այն հանցագործության համար, որը նա չի կատարել», - նշել է 41-ամյա ռեփերը: