Գարիկ Մարտիրոսյանի կինը ցույց է տվել իր «սարսափելի» վիճակը՝ դիետայից հետո

11:34   26 հունիսի, 2018

Գարիկ Մարտիորսյանի կինը՝ Ժաննա Լեւինան ցույց է տվել, թե դիետայից հետո ինչպիսի «սարսափելի» վիճակում է:

Հայ շոումենի կնոջ մոտ հումորն ավելի ուժեղ է, քան Գարիկի մոտ, ով ի դեպ, ֆուտբոլի մեծ երկրպագու է եւ այժմ տարված է Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությամբ:

Ժաննա, ով իր հերթին հանդիսանում է դիետաների երկրպագու, իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որին կից կարատել է այս գրառումը.

«Տրամադրությունը տարբեր է լինում: Ես կարող եմ լինել արքայադուստր սիսեռահատիկի վրա եւ կարող եմ լինել՝ ծաղրածու: Ամեն ինչ կախված է՝ ես դիետա պահում եմ, թե՝ ոչ! Հ.Գ. Այս լուսանկարում ես արդեն մի ամբողջ երկու ժամ դիետա եմ պահում»:



© NEWS.am STYLE