Անժելա Սարաֆյանը ցույց է տվել, թե ինչ նվեր է ստացել իր ծննդյան օրվա առթիվ

13:33   26 հունիսի, 2018

Անժելա Սարաֆյանը տաղանդավոր դերասանու եւ պարզապես գեղեցկուհի է: Շատ շուտով՝ հունիսի 30-ին, «Վայրի արեւմուտքի աշխարհը» սերիալի աստղի ծննդյան օրն է:

Դերասանուհին Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ նա իր ձեռքերի մեջ գրկել է ծաղիկների մեծ փունջ: Անժելան մակագրել է լուսանկարը հետեւյալ կերպ. «Ահա այսպիսի գեղեցիկ ծաղկեփունջ իմ գեղեցկուհի մորաքրոջից, Անահիտից: Սա իմ ծննդյան վաղաժամ նվերն է: Սիրում եմ քեզ, մորաքույր, շնորհակալություն քեզ», - մեկնաբանել է լուսանկարն Անժելան եւ ավելացրել, որ նրան լուսանկարել է իր եղբայրը՝ Կարպիս Սարգսյանը:

Ավելի վաղ, Անժելա Սարաֆյանը մասնակցել էր բարեգործական ակցիայի։ Իր Instagram-ում դերասանուհին մի քանի լուսանկար էր հրապարակել, որոնցից մեկում «Վայրի արեւմուտքի աշխարհը» սերիալի աստղը պատկերված էր պաստառի ֆոնին, որտեղ գրված էր «130 միլիոն աղջիկ դպրոց չի հաճախում»։



© NEWS.am STYLE