Նազենի Հովհաննիսյանը ներկայացել է առանց դիմահարդարման

11:52   26 հունիսի, 2018

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: 35-ամյա հաղորդավարուհուն միշտ վառ դիմահարդարմամբ կամ թույլ դիմահարդարմամաբ եք նկատել: Սակայս, այսօր Նազենի Հովհաննիսյանը իր միկրոբլոգի հետեւորդների եւ երկրպագուների հետ կիսվել է իր բնական գեղեցկությամբ: Հաղորդավարուհին հանդես է եկել առանց դիմահարդարման: Իսկ առավոտյան այդ լուսանկարին կից Նազենին իրեն հատուկ ոճով խոսել է սիրո, օրվա լավ սկզբի, նոր հնարավորությունների մասին: Նա գրել է. «Բարի լույս։ Այս առավոտը թող միայն սեր ու փոխհամաձայնություն բերի բոլորին, օրվա սկիզբը միշտ նոր հնարավորություն է, նոր կյանքի սկիզբ»։

Նշենք, որ ավելի վաղ սոցցանցերի իր միկրոբլոգում ակտիվ հաղորդավարուհին Նազենին խոսել էր գույների գորշ և վառ լինելուց, մարդկանց կյանքում դրանց առկայության մասին: Նա գրել էր.

«Աշխարհում էնքան Գույներ կան, իսկ մենք դրել գորշությունն ենք փորձում «գունավորել»... լրիվ անիմաստ։ Անգույնն ու գորշը միշտ ձգտելու են աղտոտել, գորշացնել ու իրենց պես «հասանելի» դարձնել քեզ, թե թույլ գտնվեցիր։ 
Մարդու ներսի գույները տարիների ընթացքում ավելի են Վառ դառնում. իսկակա՛ն Գույները) իսկ գորշը էդպես էլ կմնա՝ ուրիշի հաշվին ապրելով...»:

 

 



© NEWS.am STYLE