«Ժամանակավոր գաղտնիք է». Սիլվի Բարկովան՝ ամառային հանգստի եւ նախընտրելի վայրերի մասին

14:05   26 հունիսի, 2018

Ամառային բլից հարցումների շարքն այս անգամ շարունակում ենք՝ բացահայտելով սերիալներից եւ սիթքոմներից հայտնի դերասանուհի Սիլվի Բարկովայի ամառային ծրագրերը, նախընտրելի հանգիստն ու սիրելի վայրերը:)

Ահա, թե ինչ ստացվեց արդյունքում:)

Սիլվի, սիրո՞ւմ ես ամառը:

Ոչ, ես ամառը չեմ սիրում, կամ այնքան էլ չեմ սիրում՝ շոգից առաջացող բազում հիգիենիկ եւ ինքնազգաղոցության վատթարացման պատճառներով: Իմ եղանակը ձմեռն է:

Ամառային նախընտրելի հանգիստը:

Կապ չունի՝ որ երկրում, կարեւորը լինի լողավազանային հանգիստ:

Ինչպե՞ս ես սովորաբար հանգստանում ամռանը:

Ամեն տարի՝ տարբեր կերպ:) Ավանդույթ դարձած ոչինչ չկա:

Ինչպե՞ս ես պաշտպանվում տապից:

Մեր տանը շատ հով է:)

Տրամադրության վրա շոգն ազդո՞ւմ է:

Այո՝ բացասաբար:

Ամենադրական հիշողությունը կապված ամռան հետ:

Փոքր տարիքում դպրոցական արձակուրդներն էին: Իսկ կոնկրետ դեպք հիմա դժվարանում եմ հիշել:

Ինչպե՞ս էիր անցկացնում դպրոցական արձակուրդներն ամռանը:

Իմ մորաքույրը մեր ամառը հեքիաթ դարձնելու մեծ վարպետ էր: Նա մեզ կամ ծով էր տանում, կամ քաղաքից դուրս եւ գնում էր այն ամենը, ինչ ցանկանում էինք: Գնում էինք այն սրճարանները, որը մենք էինք նախընտրում, երբեք մեզ «չէ» չի ասել:

Երկիր կամ քաղաք, որտեղ երազում ես հանգստանալ:

Ձմռանը՝ Շվեյցարիայում (ավելի կոնկրետ՝ Ժնեւ), Նյու Յորքում, իսկ ամռանը՝ Բալի, Հավայան կղզիներ…

Երկիր, որը խորհուրդ կտաս այցելել մյուսներին:

Բրազիլիա եւ Գոա:

Ինչպե՞ս ես պլանավորում անցկացնել այս ամառը:

Ժամանակավոր գաղտնիք է:)

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Սիլվի Բարկովայի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE