«Վատ տղաների հետ կապված միակ վատ բանն այն է, որ դու գիտես՝ երբեք չես ամուսնանա վատ տղայի հետ». Արիանա Գրանդեն նշում է 25-ամյակը

15:05   26 հունիսի, 2018

Այսօր՝ հունիսի 26-ին, ծննդյան 25-ամյակն է նշում ամերիկացի հայտնի երգչուհի, դերասանուհի, դեռահասների կուռք Արիանա Գրանդեն:

Շատերը դերասանուհուն սկսեցին ճանաչել «Հաղթող Վիկտորիան» եւ «Սեմն ու Քեթը» հայտնի սերիալների շնորհիվ, սակայն նախքան այս երկու ֆիլմերում նկարահանվելը՝ Արիանան հանդես էր գալիս «13» մյուզիքլում:

Գրանդեի երաժշտական կարիերան սկսվել է 2011 թ-ին: Այդ տարի նա պայմանագիր կնքեց Republic Records աշխարհահռչակ ստուդիայի հետ:

Հմայիչ արտաքինով դրական երգչուհուն այսօր ցանկանում ենք ներկայացնել՝ վերհիշելով նրա հետաքրքիր մտքերից մի քանիսը:

«Երջանիկ եղիր ինքդ քո մարմնի մեջ, սիրիր թերություններդ եւ իմացիր՝ դու նույնքան կատարյալ ես, որքան բոլորը»:

«Երբեք մի կասկածիր սեփական ուժերիդ վրա եւ մի վատնիր ժամանակդ: Կյանքն այնքան կարճ է, իսկ դու այնքան հատուկ»:

«Ոչինչ այնքան շատ կալորիա չի այրում, որքան բարձրակրունկների վրա պարելը: Փորձեք անպայման»:

«Հաճախ մարդիկ այնքան են սիրում դատել նրանց, ովքեր իրենցից տարբեր են, որ այսօր երիտասարդներից շատերը դժվարությամբ են հարմարավետություն գտնում՝ շարունակելով լսել մարդկանց կարծիքները»:

«Երաժշտությունն, իսկապես, ղեկավարում է իմ ամբողջ կյանքը»:

«Աղջիկների համար ամենակարեւոր բանը հենց իրենց սիրելն է եւ իրենց իսկ մարմնին հարգանքով վերաբերվելը»:

«Մեդիտացիան հրաշալի միջոց է, որով մարմինս միշտ կենտրոնացած եմ պահում նկարահանումների եւ ձայնագրությունների խելահեղ ընթացքի մեջ»:

«Այնքան շնորհակալ եմ համացանցին, որի շնորհիվ դերասաններն ու երգիչներն ավելի կապված են լինում իրենց երկրպագուների հետ, ինչն ինձ համար յուրահատուկ բան է»:

«Ես երազել եմ զբաղվել երաժշտությամբ, երբ դեռ 3-4 տարեկան էի»:

«Վատ տղաների հետ կապված միակ վատ բանն այն է, որ դու գիտես՝ երբեք չես ամուսնանա վատ տղայի հետ»:

Լուսանկարները՝ Արիանա Գրանդեի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE