Մելանյա Թրամփը 4 հազար դոլարանոց զգեստով դիմավորել է Հորդանանի թագուհուն

15:24   26 հունիսի, 2018

Գիտեք ինչ, եթե նորաձեւության ոլորտը հանձնվեց ու իր պարտությունն ընդունեց՝ Քիմ Քարդաշյանին հռչակելով «Ամենաազդեցիկ անձը նորաձեւության մեջ», ապա երկրորդ տեղում հայուհուց հետո պիտի լինի Մելանյա Թրամփը:

ԱՄՆ-ի առաջին տիկինը հիանալի ճաշակ ունի, եւ երեւի շատ դիզայներներ, ովքեր հրաժարվել էին Թրամփի ընտրվելուց հետո նրա հետ աշխատել, հիմա, ամենայն հավանականությամբ ուտում են իրենց եւ ափսոսում են իրենց որոշման համար:

Պաշտոնական այցով ԱՄՆ են ժամանել Հորդանանի թագավոր Աբդալլան եւ թագուհի՝ Ռանիան, ում, բնականաբար, Սպիտակ տանը հանդիպում էր սպասվում Դոնալդ Թրամփի ու առաջին տիկնոջ՝ Մելանյա Թրամփի հետ:

48-ամյա Մելանյա Թրամփը ներկայացել է վարդագույն՝ ձ հազար դոլար արժողությամբ Proenza Schouler զգեստով:

Ռանիա թագուհին կրում էր Adeam ապրանքանիշի՝ Մելանյայի ընտրած անսամբլի գույնին համապատասխան, ավելի բաց երանգի զգեստ՝ վարդագույն գոտիով:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ AFP, Getty, EPA, Reuters



© NEWS.am STYLE