Սպանված XXXTentacion ռեփերը՝ ամերիկյան հիթ-շքերթների առաջատար

15:52   26 հունիսի, 2018

Անցած շաբաթ Ֆլորիդայում՝ Մայամիի մոտակայքում, երկու աֆրոամերիկացի կրակել ու սպանել են 20-ամյա ռեփեր XXXTentacion-ին (Ջասեյ Դուեյն Օնֆրոյ):  Երաժշտին սպանել են ավտոմոբիլային սալոնի մոտ։ Ռեփերն իր համար մոտոցիկլետ էր ընտրում, երբ նրան երկու դիմակավոր տղամարդ է մոտեցել։ Նրանք երաժշտից պահանջել են փող, իսկ երբ վերջինս հրաժարվել է տալ, կրակել ու սպանել են նրան տեղում՝ ռեփերի ավտոմեքենայից գողանալով Louis Vuitton պայուսակը, որի մեջ ենթադրաբար կանխիկ գումար է եղել, ապա դիմել են փախուստի։ Մարդասպաններին բռնել են, իսկ ռեփերի ստաղծագործությունների հանդեպ հետաքրքրությունը նրա մահվանից հետո այնքան է մեծացել, որ նրա սինգլը՝ Sad!-ը Billboard Hot 100 հիթ-շքերթում բարձրանալով 52-րդ տեղից դարձել է առաջատար, հայտնում է SF Gate-ը:

Վերջին անգամ, երբ արտիստը գլխավորել է ամերիկյան հիթ-շքերթները մահից հետո եղել է The Notorious B.I.G.-ը Mo Money Mo Problems երգով՝1997թ.-ին:

Sad! Ստեղծագործությունը «?» անվանումով ալբոմից է, եւ հունիսի 21-ին արդեն 48,9 միլիոն դիտում եւ ունկնդրում էր եղել: Բացի այդ, XXXTentacion-ի ինը ուրիշ երգեր նույնպես հայտնվել են սինգլների 100 լավագույների մեջ, ռեփերին դարձնելով՝ հիփ-հոփ կատարողների ցանկում 12-րդը, ում հաջողվել է լինել Billboard Hot 100 հիթ-շքերթում այդպիսի ծավալով:  Նրանից բացի այդպիսի հաջողության են հասել Cardi B-ին, Դրեյքը, Future-ը, J. Col-ն, JAY-Z-ն, Քենդրիկ Լամարը, Lil Uzi Vert-ը, Lil Wayne-ը, Logic,-ը Post Malone-ը եւ Քանյե Ուեսթը:

 



© NEWS.am STYLE