Քիմ Քարդաշյանը Շերի հետ լուսանկար է ցույց տվել

16:44   26 հունիսի, 2018

Քիմ Քարդաշյանն այս անգամ իր հարգանքն է արտահայտել աշխարհահռչակ երգչուհի Շերի հանդեպ: Հայուհին բազմիցս է ասել, որ Շերն իր համար դեռ երիտասարդ տարիներից հանդիսանում էր ոճի ամենավառ օրինակը: Ռեալիթի-շոուի աստղն այս անգամ իր Twitter-յան էջում, որտեղ ունի ավելի քան 60 միլիոն հետեւորդ, Շերի հետ լուսանկար է հրապարակել:

Նկարն արված է Քիմի հետեւորդներից մեկի ձեռքով:

Քիմ Քարդաշյանն ու նրա փոքր քույրը՝ Քայլի Ջենները ներկայացել են «Թելմա եւ Լուիզա» ֆիլմի հերոսուհիների կերպարներում (հիշու՞մ եք կար այդպիսի ֆիլմ Սյուզան Սարանդոնի մասնակցությամբ՝ 90-ականների սկզբին): Ռեալիթի շոուի աստղն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ Քիմ ու Քայլին նստել են ամենագնաց, իսկ նրանց հագին Քանյե Ուեսթի ապրանքանիշի հագուստ է:

«Թելմա եւ Լուիզա», - մակագրել է լուսանկարը հայուհին:



© NEWS.am STYLE