Անհավանական գեղեցիկ փոխակերպում՝ Գոհար Ավետիսյանից (տեսանյութ)

18:11   26 հունիսի, 2018

Մոսկվաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանն աչքի է ընկնում ոչ միայն ռուսական շոու-բիզնեսի աստղերի հետ համագործակցություններով, այլեւ անհավանական փոխակերպումներով: Գոհարը բազմիցս խոստովանել է, որ իրեն առանձնահատուկ հաճելի եւ պարտավորեցնող է աշխատել այն կանանց հետ, որոնք ի ծնե կամ կյանքի բերումով ձեռք են բերել դեմքի թերություններ, որոնց պատճառով բարդույթավորվում են: Դիմահարդարն իր հմուտ աշխատանքով շտկում է այդ թերություններն ու երջանկացնում տվյալ կանանց նոր ու գեղեցիկ տեսքով:

Այս անգամ էլ Գոհարը հրաշալի կերպարանափոխություն է իրականացրել: Նրա տեսանյութի հերոսուհին 31-ամյա կին է, որի մոտ առկա է հեմանգիոմա, ինչի պատճառով կինը մոտ 15 վիրահատություն է իրականացրել.

«Նրան կյանքում դեռ որեւէ դիմաարդար չի հարդարել, նա ինքն էլ երբեք չի շպարվել: Դա առաջին անգամն էր, որ նա դիմում էր ոճափոխության, եւ ես այնքան էի հուզվում: Իր բարդույթների պատճառով նա երբեք չի ունեցել ընկեր եւ ոչ մի հարաբերություն: Ինչ եք կարծում՝ եթե նա ամեն օր շպարվի, կկարողանա՞ գտնել իր կյանքի կեսին: Չէ՞որ, դիմահարդարումից հետո բոլորս էլ այնքան ինքնավստահ ենք դառնում»,-Instagram-ի իր հետեւորդներին դիմել է դիմահարդարը:



© NEWS.am STYLE