Սերժ Թանկյանը ՀՀ նորանշանակ նախարարների հետ լուսանկարներ է հրապարակել

20:15   26 հունիսի, 2018

Հանրահայտ հայազգի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն Instagram-ի իր էջում հրապարակել է լուսանկարներ, որոնցում ինքը պատկերված է ՀՀ սփյուռքի եւ մշակույթի նորանշանակ նախարարների հետ:

Առաջին լուսանկարում Թանկյանը ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հետ է: Նա նաեւ մեկնաբանել է լուսանկարը՝ կից գրելով. «Ծանոթացե՛ք, ՀՀ սփյուռքի նոր նախարար Մխիթար Հայրապետյանն է: Մենք փոխանակվեցինք մի քանի հետաքրքիր պրոյեկտների գաղափարներով»:



Աշխարհահռչակ երաժիշտը մեկնաբանել է նաեւ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ արված լուսանկարը:  Թանկյանը լուսանկարին կից գրել է հետեւյալը. «Ասացեք՝ ողջու՛յն ՀՀ մշակույթի նոր նախարարին: Շատ բան կա նոր Հայաստանի համար անելու»:
Սերժ Թանկյանը նաեւ իր գրության մեջ նշել է, որ հունիսի 29-ին Գլենդելում սպասվում է հետաքրքիր քննարկում:



Հիշեցնենք, որ ավելի վաղ Սերժ Թանկյանն Instagram-ի իր էջում Սեւանից լուսանկար էր տեղադրել: Իր միկրոբլոգի հերթական հրապարակմանը կից նա անգլերեն լեզվով կատարել էր հետեւյալ գրառումը. «Ես առաջին անգամ սկուտեր քշեցի Սեւանա լճում եւ ես կարծում եմ, որ կկրեմ այս հանդերձանքն ամեն օր արթնանալիս»:



© NEWS.am STYLE