Կրքոտ VARDA-ն հարցրել է, թե ինչ է խանդը (ֆոտո)

20:45   26 հունիսի, 2018

Instagram-ում տաղանդավոր պարուհի VARDA-ն ունի բազմազան լուսանկարներ: Ի տարբերություն շատ այլ ժամանակակից աստղերի, պարուհին իր ժամանցն անցկացնում է ոչ թե ակումբներում, այլեւ մարզասրահում, ինչն էլ իրեն թույլ է տալիս միշտ գտնվել հիանալի մարզավիճակում, այն էլ ինչպիսի:

VARDA-ն նաեւ հաճախ իր հետեւորդների կարծիքն է հարցնում տարբեր թեմաների վերաբերյալ: Այս անգամ գեղեցկուհին հրապարակել է կրքոտ լուսանկար եւ այն մեկնաբանել հետաքրքր կերպով: Պարուհին գրել է. «Խանդը անվստահություն է սեփական անձի, թե՞ ուրիշի նկատմամբ: Ի՞նչ եք կարծում»: Հայուհու այս հարցին տարբեր օգտատերեր պատասխանել են իրենց տեսանկյունից:




Իսկ ավելի վաղ VARDA-ն իր երկրպագուների եւ միկրոբլոգի հետեւորդների դատին էր հանձնել լուսանկարներ, որոնք արվել են մարզասրահում:  «Սպորտով զբաղվելը նույնպես կարող է դառնալ սովորություն! Կարծում եմ ես անհույս կախվածություն ունեմ, եթե բաց եմ թողնում մեկ պարապունք ինձ մոտ լոմկա է սկսվում», - հայտարարել էր հայուհին:



© NEWS.am STYLE