23:17 26 հունիսի, 2018Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը (Մկոն) գրեթե միշտ յուրահատուկ կերպով է արձագանքում տեղի ունեցող իրադարձություններին: Դերասանը նաեւ իր հումորային լուսանկարներով, հրապարակումներով ու դրանց համապատասխան գրառումներով ժպիտով է լցնում իր Instagram-յան հետեւորդների օրը:
Այս անգամ դերասանը խոսել է իր ունեցած կախվածության մասին: Հումորիստը կախվածություն ունի շատ զարմանալի ու անսպասելի մի բանից… թթվածնից)))
Մկոն լուսանկար է հրապարակել իր Instagram-ի միկրոբլոգում, որտեղ ինքը բնության գրկում է: Նա նաեւ մեկնաբանել է հրապարակումը հետեւյալ գրառմամբ. «Թթվածնամոլ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մկոն բավականին ծիծաղելի սելֆի էր արել: Արված լուսանկարին կից նա գրել էր հետեւյալ մեկնաբանությունը. «Քայլ արա, մերժիր Սելֆին!»:.jpg)