Reddit ու Initialized Capital կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը Հայաստան է ժամանել

09:39   27 հունիսի, 2018

Reddit ու Initialized Capital կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը Հայաստան է ժամանել։ Ալեքսիս Օհանյանն իր Instagram-ում հրապարակել է լուսանկար, որն այսպես է մակագրել․

«24 ժամ Հայաստանում։ Հետևեք իմ հաղորդագրություններին»,- մակագրել է լուսանկարը Ալեքսիսը։

 Օհանյանն Instagram-ի իր էջում օրերս տեսանյութ էր հրապարակել, որտեղ գլխավոր հերոսուհին, բնականաբար, դարձել էր նրա եւ Սերենա Ուիլյամսի դուստրը՝ Օլիմպիա Օհանյանը: Կարճ հոլովակում Օհանյանը ցույց էր տվել, թե ինչպես է կերակրում դստերը՝ ընտանեկան բաղադրատոմսով պատրաստված նրբաբլիթներով:



© NEWS.am STYLE