«Գրեմմի» մրցանակաբաշխության հիմնական անվանակարգերում կլինեն 8-ական հավակնորդներ

13:41   27 հունիսի, 2018

Փոփոխություններ «Գրեմմի» մրցանակաբաշխությունում: Ուշադրություն գլխավոր չորս նոմինացիաներում՝ «Տարվա ձայնագրություն», «Տարվա ալբոմ», «Տարվա երգ», «Լավագույն նոր կատարող» կատավել են փոփոխություններ:

Այժմ, ինչպես հայտնում է Just Jared-ը, ցանկալի մրցանակի հավակնորդների թիվը 5-ից դարձել է 8-ի:

 «Սա թույլ կտա այս կամ այն արտիստի օգտին քվեարկողներին ունենալ ընտրության մեծ հնարավորություն», - ասվում է հայտարարության մեջ:

Նոր կանոններն արդեն կգործեն հաջորդ՝ թվով 61-րդ մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի կունենա 2019թ.-ի փետրվարին՝ Լոս Անջելեսում, իսկ մրցանակին հավակնորդների ցանկի հայտարարումը տեղի կունենա 2018թ.-ի վերջին:



© NEWS.am STYLE