Քլոե Քարդաշյանը՝ հայրիկից ստացած դաստիարակության եւ պլաստիկ միջամտությունների մասին. հայուհին դարձավ 34 տարեկան

14:05   27 հունիսի, 2018

Ամերիկահայ ամենահայտնի աստղերից մեկը՝ Քլոե Քարդաշյանն, այսօր տոնում է ծննդյան տարեդարձը: Հայուհին դարձավ 34 տարեկան:

Ինչպես Քարդաշյան ընտանիքի մյուս անդամները` Քլոեն եւս ճանաչում ձեռք է բերել Keeping Up With The Kardashians շոուի շնորհիվ, որտեղ հայկական ազգանուն կրող ընտանիքի անդամները բացահայտում են իրենց կյանքի բոլոր մանրամասները:

Քլոե Քարդաշյանը քույրերից ամենաբարձրահասակն է: Նրա սլացիկ հասակը 2015 թ-ին կարողացան գնահատել նաեւ մեր քաղաքացիները, երբ Քլոեն եւ Քիմը այցելեցին Հայաստան: Ճիշտ է` հանրության ուշադրության կենտրոնում ավագ քույր Քիմն էր, սակայն Քլոեի գեղեցկությունն ու անմիջականությունը եւս անտարբեր չթողեցին հայերին:

Առհասարակ, եթե հետեւենք Քլոեի ոճափոխությանը՝ կնկատենք, որ իր արտաքինի վրա հայուհին շատ է աշխատել, սակայն ինչպես ինքն է պնդում՝ դա արել է առանց որեւէ պլաստիկ վիրահատության դիմելու:

Էլ ի՞նչ բացահայտումներ է արել Քլոեն ինքն իր մասին: Դրանցից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Ֆիթնեսի գաղափարն այն չէ, որ դու ինչ-որ մեկից լավը լինես, այլ այն, որ ավելի լավը դառնաս, քան նախկինում էիր»:

«Ես հպարտանում եմ ինձանով: Ես կարող էի ամեն ինչ թողնել ու դիմել ցանկցած պլաստիկ վիրահատության՝ ուղղեի քիթս, մեծացնեի շուրթերս… Բայց ես նախընտրեցի այդպես չանել, որովհետեւ գիտեմ՝ ես մեծ մարդ եմ: Եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ՝ այո, ես բավականին գայթակղիչ եմ»:

«Ես ուժեղ եմ եւ անվախ. չեմ վախենում ռիսկի դիմել»:

«Մենք բոլորս էլ պետք է մի բանի սկսենք: Չնչին բան անելն ավելի լավ է, քան ընդհանրապես չգործելը»:

«Քո կյանքը ստեղծված է նրա համար, որ դու ինքդ հասկանաս այն ու շարունակես ապրել, ոչ թե մյուսներին երջանկացնես»:

«Ես, իսկապես, շատ ուժեղ կապ ունեմ Աստծո հետ: Ես առավել հաճախ Աստծո հետ եմ զրուցում եւ դա ինձ համար լավագույն թերապիան է: Դրա շնորհիվ եմ ես դիմակայում փորձություններին եւ տանջանքներին»:

«Ես ժամանակակից աղջիկ եմ, բայց կարծում եմ՝ ամուսնուն կողքիդ պահելը շատ կարեւոր է: Ինձ դուր է գալիս մտածել, որ ամուսնալուծությունը ճիշտ որոշում չէ»:

«Ես գիտեմ, որ ունեմ գեղեցիկ հոգի, գիտեմ, որ լավ մարդ եմ, եւ դա երբեք չի փոխվի»:

«Մեր հայրը մեզ հետեւյալ կերպ է դաստիարակել՝ մեզ չէր թույլատրվում մարդկանց տարբերակել մաշկի գույնով, կամ ավելորդ քաշ ունեցող մարդկանց անվանել «գեր»: Եթե հանկարծ ասում էինք. «Նայիր, ինչ գեր մարդ է», նա մեզ ստիպում էր, որ մի կտոր օճառ դնեինք բերաններումս ու հաշվեինք մինչեւ տասը: Մեզ չէր թույլատրվում մարդկանց այդպես վերաբերվել»:

«Ոչ մի բանի համար չեմ զղջում ու ոչինչ չէի փոխի: Ամեն ինչից էլ դու մի բան քաղում ես»:

Լուսանկարները՝ Քլոե Քարդաշյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE