Ալեքսիս Օհանյանը Երեւանում այցելել է շուկա

12:19   27 հունիսի, 2018

Ինչպես արդեն հայտնել ենք Reddit ու Initialized Capital կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը Հայաստան է ժամանել։

Ակեքսիս Օհանյանն Instagram-յան իր էջում լուսանկար է հրապարակել, արդեն տվով երկրորդը՝ Հայաստանից: Այս անգամ Ալեքսիսը ցույց է տվել լուսանկարը շուկայից (կարծես թե Երեւանից):

«Այց շուկա: Ինչը, որ չլուսանկարեցի՝ ծիրանն էր, որն աննկարագրելի համեղ էր: Մենք շատ լավ ենք մթերք ընտրելիս: Հայրս սովորաբար ձմռան համար բանջարեղեն է գնում: Կարծում եմ, շուտով ես էլ կսկսեմ դա անել», - մեկնաբանել է լուսանկարը՝ Ալեքսիսը:

Ավելի վաղ, Ալեքսիս Օհանյանն իր Instagram-ում հրապարակել էր տեսանյութ, որի գլխավոր հերոսուհին, բնականաբար, Ալեքսիսի ու Սերենա Ուիլյամսի դուստրն է՝ Օլիմպիան։ Իր հոր ծննդյան օրը Օհանյանը որոշել էր ընտանեկան բաղադրատոմսով նրբաբլիթներ պատրաստել ու այն «փորձարկել» դստեր վրա։



© NEWS.am STYLE