Ջոնի Դեպի դստերը՝ «բռնացրել են» Լոս Անջելեսի օդանավակայանում

14:29   27 հունիսի, 2018

Ջոնի Դեպի 19-ամյա դստերը եւ Վանեսսա Պարադիին «բռնացրել են» Լոս Անջելեսի օդանավակայանում:

Լիլի-Ռոուզ Դեպը մեկնել էր Ֆրանսիա՝ մայրիկի մոտ:

Աղջիկը ներկայացել է Nike-ի լեգինսներով եւ ֆրանսիական մուլտֆիլմի հերոսի նկարով վերնաշապիկով:

Լիլի-Ռոուզը ծնվել է 1999թ.-ին: Նա Վանեսսա պարադիի եւ Ջոնի Դեպի դուստրն է: Աղջիկն ով ցանկանում է դերասանուհի դառնալ, այժմ հաստատակամ քայլերով առաջ է գնում մոդելային բնագավառում (օրինակ՝ Լիլի-Ռոուզը հայտնվել է Vogue Russia ամսագրի հուլիսյան շապիկին), ապրում է Փարիզի եւ Լոս Անջելեսի միջեւ, այն պահից, երբ 2012թ.-ին նրա ծնողները բաժանվեցին:

Ի դեպ, աղջիկն ունի փոքրիկ եղբայր՝ Ջոն Քրիստոֆեր Դեպ-երրորդը:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Backgrid



© NEWS.am STYLE