Ալեքսիս Օհանյանը լուսանկարվել է Արարատ լեռան ֆոնին

15:21   27 հունիսի, 2018

Դե ինչ, ինչպես միշտ մենք ենք առաջինն, ով այսօր հայտնեց, որ Reddit ու Initialized Capital կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը Հայաստան է ժամանել: Instagram-ի իր էջում Օհանյանը պարբերաբար լուսանկարներ է հրապարակում՝ իր ճամփորդությունից:

Հայտնի է, որ Ալեքսիսը ժամանել է միայն մեկ օրով, այսօր Օհանյանը մեկնում է: Նա պետք է կնոջ՝ Սերենա Ուիլյամսի կողքին լինի, ով գտնվում է Լոնդոնում, որպեսզի մասնակցի Ուիմբլդոնյան մրցաշարին:

Ալեքսիսն արդեն այցելել է հայկական շուկա:

Իսկ ավելի ուշ լուսանկարվել է Արարատ լեռան ֆոնին, իսկ նրա ձեռքերում մետաղադրամ է Արարատի եւ Նոյան Տապանի պատկերներով:

«Մանկությանս լավագույն ընկերներիցս մեկը ինձ նվիրել է այս արծաթե մետաղադրամը՝ Արարատ լեռան եւ Նոյան Տապանի պատկերներով: Այդ ժամանակից ի վեր այն միշտ ինձ հետ է աշխարհով մեկ իմ բոլոր ճանապարհորդությունների ժամանակ», - գրել է Ալեքսիսը:



© NEWS.am STYLE